Անցած օրը ներքին առաջնություններում հաղթական ավարտ են ունեցել «Բարսելոնի», Դորտմունդի «Բորուսիայի», ՊՍԺ-ի մասնակցությամբ հանդիպումերը: Եթե կատալոնյան դերբիում բարսելոնցիներն «Էսպանյոլի» հետ մրցավեճում բավարարվել են նվազագույն հաշվով հաղթանակով (1:0), ապա դորտմունդցիները կազմակերպել են գոլերի կատարյալ հրավառություն (6:1` հեթ տրիկի հեղինակ է դարձել Ռոբերտ Լեւանդովսկին, ապշեցուցիչ գեղեցկության գոլային փոխանցում է կատարել Հենրիխ Մխիթարյանը): Նրանցից հետ չեն մնացել եւ փարիզցիները` 4:0 հաշվով պարտության մատնելով «Լորիանին»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ